Քրիստինե Բաղդասարյանը գրում է․«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,ընկերներ,
Կյանքի յուրաքանչյուր փուլում գալիս է պահ, երբ սկզբունքներն ու արժեքները պահանջում են վերանայել գործունեության դաշտը:
Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնում:
Իմ համոզմամբ՝ կրթական և հանրային միջավայրի զարգացման գրավականը ազատ միտքն ու այլակարծությունն են: Երբ մասնագիտական աշխատանքում տեսակետների բազմազանությունն այլևս չի դիտարկվում որպես զարգացման միջոց, իսկ սկզբունքայնությունը դառնում է անհամատեղելի պաշտոնի հետ, անհրաժեշտ է լինում կատարել ընտրություն՝ հօգուտ սեփական արժանապատվության և երկրի ապագայի:
Բայց սա ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ:









