Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ղազախստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման իրենց հանձնառությունը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև ղազախա-վրացական հարաբերությունների արդիական հարցեր առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտներում։









