Foto

Միայն Թրամփը գիտի, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկվել Իրանի դեմ

«Միայն Դոնալդ Թրամփը գիտի, թե իրականում ինչ վիճակ է և ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկվել», — հայտնել են Սպիտակ տնից։

Նշվում է, որ Իրանի իշխանությունները մինչև Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ն ժամանակ ունեն օգտվելու ստեղծված հնարավորությունից և հասնելու համաձայնության։

ԱՄՆ-ից հայտարարել են՝ եթե այսօր Իրանի հետ բանակցությունները առաջընթաց գրանցեն և ի հայտ գա որևէ կոնկրետ արդյունք, ժամկետը կարող է փոխվել, սակայն այս պահին առաջ են շարժվում ծրագրի համաձայն։

Հիշեցնենք՝ Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բոլոր բանակցությունները և հայտնել է Պակիստանինին, որ այլևս չի մասնակցի հրադադարի շուրջ բանակցություններին։