Բլեֆ է, մենք ԵՄ չենք գնում, ՌԴ-ն մեծ խաղաքարտեր է ձեռք բերել, վառելիքի գները բարձրացել են, մեր հարաբերությունները պետք է բարելավենք նրանց հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կրոնագետ, փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«Փաշինյանի հետ զրույցում Պուտինի ասածից պարզ էր, որ խոսքի հետևում կանգնած են Իրանն ու Չինաստանը, այս կողմում նրանք են աշխարհի գլխավոր «ակտորները», մյուս կողմում՝ ԱՄՆ, Իսրայելն ու Հնդկաստանը։ Հայաստանն այն կղզյակն է, որի վրա ՌԴ-ն ուզում է հենվել, Պուտինը բաց խոսեց, իր խաղաքարտերը բացեց, միայն իր անունից չէր խոսում։ Խորը պիտի մտածենք, ներկա աշխարհը պատկերացնենք, Ադրբեջանը ԱՄՆ-ի ստրատեգիական դաշնակիցն է, եվրոպացիներն ասում են՝ առանց նրանց կկործանվենք», – մեկնաբանեց Խաչատրյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









