Foto

Ինչու՞ է արգելվել տեր Գրիգորի մուտքը «Նուբարաշեն» ՔԿՀ․ պաշտոնական պարզաբանում

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել. «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ պնդում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Նշվում է, որ հոգևորականը խախտել է նախկինում ՔԿՀ–ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է։

ՔԿԾ-ում քննարկում են նաև քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների գործունեության կարգում որոշակի փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ով շուրջ 16 տարի է՝ այցելում է ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց, արգելվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։