Foto

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին վարչություն է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ, որը 2024 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

****
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հունվարի 8-ից հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: