Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգի կամուրջներից մեկը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
«Մի քանի րոպե առաջ Ղոմը կապող կամուրջներից մեկը, որը գտնվում է նահանգի արևմուտքում՝ Ղոմ քաղաքի սահմաններից դուրս, ենթարկվել է ամերիկա-սիոնիստական հակառակորդի հարվածներին», – հաղորդել է իրանական հեռարձակողը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի: Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Երևանի ժամանակով ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:
Ավելի ուշ Թրամփը սպառնացել է վերացնել իրանական քաղաքակրթությունը, եթե Թեհրանն իր հետ համաձայնության չգա։









