Հույս ունենք, որ գլխավոր դատախազը, մարդասիրական բնույթ ունենալով, ավելի կմեղմի մեր ընկերոջ պատժամիջոցը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Մինասյանի դասընկերը։
Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի դասընկերները այսօրվա ակցիայի ժամանակ նամակ են հանձնել դատախազությանը, նրանց այնտեղից ասել են, որ 30 օրվա ընթացքում կուսումնասիրեն և կպատասխանեն։
Դասընկերներն ակնկալիք ունեն, որ Դավիթի առողջական վիճակից ելնելով` ավելի արագ կպատասխանեն նամակին, հակառակ դեպքում կշարունակեն իրենց ակցիաները։









