Foto

36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Մաշտոցի և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի, որը մարտի 29-ից հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։