Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը․ գրում են իտալական ԶԼՄ-ները։ Նա 83 տարեկան էր․ մահվան պատճառ դարձել է քաղցկեղը։
Գոլդշմիդտը նորաձևության արդյունաբերության կարևոր դերակատարներից էր։ Նա արժանացել էր «ջինսի կնքահոր» ոչ պաշտոնական տիտղոսին՝ ջինսը աշխատանքային հագուստից բարձր նորաձևության վերածելու գործում ունեցած ներդրման համար։









