Foto

Խաղողի ներմուծմամբ ՀՀ-ն Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստան է ներկրվել 1 մլն 614 հազար դոլար արժողությամբ 1363 տոննա խաղող։ Հայտնում է Aliq.ge-ն։

Հատկանշական է, որ 2025 թվականի նույն ժամանակահատվածում գնվել էր 2 մլն 239 հազար դոլար արժողությամբ 1742 տոննա խաղող։ Տվյալները ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով խաղողի ներմուծման արժեքը նվազել է 28%-ով։

Այս տարի 1 կգ խաղողի ներմուծումն (առանց հարկերի) արժեցել է միջինը 1,2 դոլար, մինչդեռ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում գինը կազմում էր 1,3 դոլար։

Որտեղից է խաղող գնում Վրաստանը

Ըստ տվյալների՝ 2026 թվականի հունվար-փետրվարին Վրաստան խաղողի ներմուծման առումով Հայաստանն առաջատար է եղել 47,5% մասնաբաժնով։

Ավելի կոնկրետ, այս ժամանակահատվածում 5 հիմնական առևտրային շուկաներն ունեն հետևյալ տեսքը.

Հայաստան – 767,5 հազար դոլար արժողությամբ 823 տոննա,

Ուզբեկստան – 572,2 հազար դոլար արժողությամբ 355 տոննա,

Նիդերլանդներ – 99,3 հազար դոլար արժողությամբ 23 տոննա,

Թուրքիա – 88 հազար դոլար արժողությամբ 94 տոննա,

Իրան – 59 հազար դոլար արժողությամբ 37 տոննա։