ԿԳՄՍ նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է հատկացրել՝ այս անգամ «Վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազք» մրցաշարի անցկացման համար։
Պայմանագրի գինը շուրջ 40 միլիոն դրամ է (39.439.300 դրամ), մատակարար ընկերությունն էլ՝ «Գևորգիան կոնցեռ»-նի հետ աֆիլացվող «Պեցցո» ՍՊԸ-ն։
Մեր տարբեր հրապարակումներում անդրադարձել ենք Վլադիմիր Գևորգյանի կողմից հիմնված «Գևորգիան Կոնցեռնին», որտեղ մեկ հարկի տակ են հավաքվել Վլադիմիր Գևորգյանին, նրա ընտանիքին առնչվող այլ ՍՊԸ-ներ ևս՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել», և այլն։
Շաբաթներ առաջ էր 168․am-ը հրապարակում արել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հերթական պայմանագիրն է կնքել և շուրջ 49 միլիոն դրամով պատվիրակել հատկացնել «Վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման կազմակերպումը, ապա նաև՝ Վլադիմիր Գևորգյանին պատկանող «Գևորգյան կոնցեռն» ՍՊԸ-ն 59 միլիոն 190.000 դրամ է ստացել «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման համար։









