«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղություններին, համագործակցության շրջանակներին, կողմերի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։
Ներկաները կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ համագործակցության համատեղ օրակարգ։









