Մեծ Բրիտանիան իր Rapid Sentry հակաօդային պաշտպանության համակարգը կտեղակայի Քուվեյթում՝ Պարսից ծոցում բրիտանական և քուվեյթյան շահերը պաշտպանելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը՝ Քուվեյթի նավթային օբյեկտի վրա Իրանի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
Դաունինգ սթրիթի խոսնակը հայտնել է, որ Սթարմերը ՀՕՊ համակարգի տեղակայման հարցն ապրիլի 3-ի առավոտյան քննարկել է Քուվեյթի թագաժառանգ Սաբահ ալ-Խալիդ աս-Սաբահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Համակարգը նախատեսված է հիմնականում անօդաչու թռչող սարքերը և այլ ցածր թռիչքի օդային սպառնալիքները խոցելու համար և կպաշտպանի Քուվեյթի և Մեծ Բրիտանիայի անձնակազմին և շահերը տարածաշրջանում









