Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը հայտնի են:
Կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն «Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն, ինչպես նաև «Անդրանիկ»-ն ու «Ուրարտու»-ն:
Դիմակայությունները բաղկացած են 2 մրցավեճից։ «Անդրանիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն առաջին խաղերում կլինեն տանտեր։ Հանդիպումների օրերն ու ժամերը հայտնի կդառնան ավելի ուշ։









