Foto

Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին,գրում է armsport-ը։

Ըստ Ծառուկյանի՝ UFC-ի մինչև 70 կգ քաշային կարգի գործող չեմպիոն, 29-ամյա Թոփուրիան պետք է հստակ քայլերի դիմի՝ խառը մենամարտերի (MMA) բացարձակ լեգենդի կարգավիճակ ձեռք բերելու համար։

«Թոփուրիայի կողմից խելամիտ կլիներ տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ և պատկառելի գումարներ վաստակել։ Եթե նույնիսկ նա պարտվի Իսլամ Մախաչևին, մարդիկ կասեն. «Նա փորձեց պայքարել երրորդ չեմպիոնական գոտու համար»։ Միայն պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Թոփուրիան հաղթի Մախաչևին… Նա կդառնա այս մարզաձևի լեգենդը՝ նվաճելով միանգամից երեք գոտի։ Նման բան պատմության մեջ դեռ երբեք չի գրանցվել։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Թոփուրիան պարտվի։ Նա կվերադառնա թեթև քաշային կարգ և ես կհաղթեմ նրան, իսկ հետո UFC-ի ղեկավարությունը նրան ցույց կտա դռան կողմը»,- հայ մարտիկի խոսքերն է մեջբերում The Ariel Helwani Show YouTube-յան ալիքը։