Foto

Իսրայելական բանակը հայտարարել է, որ սպանել է իրանցի բարձրաստիճան գեներալ Ջամշիդ Էշաղիին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտարարել են, որ շաբաթավերջին Իրանում ավիահարվածի ժամանակ սպանել են իրանցի բարձրաստիճան գեներալ Ջամշիդ Էշաղիին, հաղորդում է Times of Israel-ը։

Իսրայելական բանակը Էշաղիին անվանել է «Իրանի նավթային շտաբի պետ»։

Նշվում է, որ «նա զբաղեցրել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի բյուջեի և ֆինանսական գործերի բաժնի պետի պաշտոնը. ռազմական մարմին, որը համակարգում է կանոնավոր բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը»։

ՑԱԽԱԼ-ը պնդում է նաև, որ նավթային շտաբը «ռեժիմի զինված ուժերի անբաժանելի մասն է, որը հնարավորուոժթյուն է տալիս նրանց շարունակել գործողությունները և ամրապնդել իրենց ռազմական հզորությունը նավթից ստացված եկամուտների միջոցով»։