Փաշինյանը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը:
«Փաշինյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մեր զինվորների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեզ համար, մեր ապագայի համար։ Նա չունի քաջություն նայելու նրանց ընտանիքների աչքերին, քանի որ թույլ է և գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ»,-նշել է նա։









