Foto

Ապրիլյան պատերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ սխրանքի արժանացած հերոսներ․ Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, գրում է․

«Ապրիլյան պատերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում։

Սա վերջին դեպքն էր, երբ բոլորն ու ամեն ինչ իրենց տեղում էին՝ Սփյուռքն ու իր կառույցները, պետությունն ու իր ինստիտուտները, որոշում կայացնողներն ու դաշնակիցները»։