Ամերիկյան հեղինակային Sportiсo պորտալը հրապարակել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Ազգային բասկետբոլի ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն, լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։
Պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկները՝ ըստ Sportico-ի։
1.Մայքլ Ջորդան ($4.5 միլիարդ՝ հաշվի առնելով գնաճը, $3.28 միլիարդ՝ առանց գնաճը հաշվի առնելու) – բասկետբոլ
2.Թայգեր Վուդս ($2.88 միլիարդ, $1.97 միլիարդ) – գոլֆ
3.Քրիշտիանու Ռոնալդու ($2.52 միլիարդ, $2.09 միլիարդ) – ֆուտբոլ
4.Լեբրոն Ջեյմս ($2.03 միլիարդ, $1.62 միլիարդ) – բասկետբոլ
5.Լիոնել Մեսսի ($1.99 միլիարդ, $1.62 միլիարդ) – ֆուտբոլ
6.Արնոլդ Փալմեր ($1.85 միլիարդ, $885 միլիոն) – գոլֆ
7.Ջեք Նիկլաուս ($1.83 միլիարդ, $930 միլիոն) – գոլֆ
8.Դեյվիդ Բեքհեմ ($1.68 միլիարդ, $1.26 միլիարդ) – ֆուտբոլ
9.Ռոջեր Ֆեդերեր ($1.67 միլիարդ, $1.29 միլիարդ) – թենիս
10.Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր ($1.57 միլիարդ, $1.16 միլիարդ) – բռնցքամարտ։









