Foto

Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 1-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։


Նա 2025 թվականի հուլիսի 18-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։