Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այսօր մեկ անձ ոչ մրցակցային եղանակով ներկայացուցչական ծառայություններ է գնել «Իմ Իջ» ՍՊԸ-ից։
Պայմանագրի համաձայն՝ աշխատակազմը 1 միլիոն 200 հազար դրամ է վճարել հյուրանոցային մեկօրյա ծառայության համար։ Մասնավորապես, ծառայություններ են մատուցվելու Իջևանում գտնվող հյուրանոցում ապրիլի 9/10-ին․ 23 անձի համար՝ 23 սենյակ, սուրճի, թեյի հյուրասիրություն և ընթրիք։
Հիշեցնենք՝ Իջևանը Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքն է, բայց դեռ պարզ չէ, թե այս անգամ խմբային այցն ինչո՞վ է պայմանավորված։









