ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) ռուսական նավթի՝ Ղազախստանի տարածքով Չինաստան տարանցման լիցենզիան երկարաձգել է մինչև 2027 թ. մարտի 19-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից։
«OFAC-ի հետ բանակցությունների արդյունքներով, ռուսական նավթի՝ ՉԺՀ տարանցման լիցենզիան երկարաձգվել է մինչև 2027 թ. մարտի 19-ը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ հարցի շուրջ աշխատանքը և OFAC-ի հետ հետագա փոխգործակցությունը շարունակվելու են։
Էներգետիկայի նախարարությունից նշել են, որ այժմ ռուսական նավթի տարանցումը Չինաստան շարունակվում է նախատեսված պատժամիջոցային բացառությունների շրջանակներում։
«Իրավիճակը գտնվում է մշտական հսկողության ներքո», - ասել են նախարարությունում։
Ղազախստանը տարեկան 10 միլիոն տոննա ռուսական նավթ է տեղափոխում Չինաստան՝ մինչև 2034 թվականը կնքված միջկառավարական համաձայնագրի համապատասխան։ Աստանան և Մոսկվան ներկայում բանակցություններ են վարում նավթի տարանցումը տարեկան մինչև 12,5 միլիոն տոննա հասցնելու շուրջ։









