Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ եկեղեցին վնասվել է երկու հրթիռային հարվածից, հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Սուրբ Նիկողայոսի տաճարը վնասվել է Մեծ պահքի ընթացքում և կրոնական հիմնական տոներից մեկի՝ Հարության տոնի նախօրեին։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի հաճախելու հնարավորությունից», – նշել է դիվանագիտական առաքելությունը։
Վնասվել է նաև հարակից ծերերի խնամքի ռուսական ծերանոցը, որտեղ դեռևս ապրում են տարեցներ։ Զոհեր չկան։









