Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը գործող սահմանափակումն ավարտվել է, և այլևս պարտադիր չէ ձմեռային անվադողերով երթևեկելը։ Այս ժամանակահատվածը սահմանվել էր՝ հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններն ու ճանապարհների սառցակալման ռիսկերը։
Հիշեցնենք՝ նախատեսվող կարգավորումների համաձայն՝ տարվա տարբեր եղանակներին համապատասխան անվադողերի օգտագործումը միտված է բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։









