Որոշվել են այն 48 ազգային հավաքականները, որոնք հանդես կգան ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Մրցաշարի ուղեգիր նվաճած վերջին թիմերը դարձան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Իրաքի հավաքականները:
ԱԱ-2026-ի խմբերն ունեն հետևյալ տեսքը.
Խումբ A. Մեքսիկա, ՀԱՀ, Կորեա, Չեխիա
Խումբ B. Կանադա, Բոսնիա և Հերցեգովինա, Կատար, Շվեյցարիա
Խումբ C. Բրազիլիա, Մարոկկո, Հայիթի, Շոտլանդիա
Խումբ D. ԱՄՆ, Պարագվայ, Ավստրալիա, Թուրքիա
Խումբ E. Գերմանիա, Կյուրասաո, Կոտ դ’Իվուար, Էկվադոր
Խումբ F. Նիդերլանդներ, Ճապոնիա, Շվեդիա, Թունիս
Խումբ G. Բելգիա, Եգիպտոս, Իրան, Նոր Զելանդիա
Խումբ H. Իսպանիա, Կաբո Վերդե, Սաուդյան Արաբիա, Ուրուգվայ
Խումբ I. Ֆրանսիա, Սենեգալ, Իրաք, Նորվեգիա
Խումբ J. Արգենտինա, Ալժիր, Ավստրիա, Հորդանան
Խումբ K. Պորտուգալիա, Կոնգոյի ԴՀ, Ուզբեկստան, Կոլումբիա
Խումբ L. Անգլիա, Խորվաթիա, Գանա, Պանամա
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի ազգային ընտրանին է: ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ դուրս կգան յուրաքանչյուր խմբի երկու ուժեղագույն թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականները:
Աշխարհի առաջնության բացման խաղում կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հավաքականները: Հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում:









