Foto

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Փաշինյանական իշխանությունը, ի պատասխան Ադրբեջանի՝ հայ ժողովրդին ցեղասպան կարգելու և օկուպանտ հռչակելու, երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում։

Սրանց ցույց տված «ուժը», ինչ դրսևորում էլ ունենա՝ ուժային բլոկի կոշտությունից մինչև սպառազինության ցուցադրումներ, բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում։

Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը՝ ծանր մեղադրանքներ վերագրելով Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը»։