Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից չեզոքացվել է բալիստիկ ռազմամթերք, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ թուրքական կողմի՝ այն արձակվել է Իրանից և մտել Թուրքիայի օդային տարածք։
Ավելի վաղ իրանական կողմը հերքել էր այսպիսի տեղեկությունները։









