Foto

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երեխաները ընդհանրապես որևէ կուսակցության անդամ չեն. փաստաբան

Երեխաները և նրանց ընտանիքի անդամները ընդհանրապես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն, դա հայտարարում եմ որպես փաստաբան և իրենց ընտանիքին մոտ մարդ: Այս մասին այսօր ՆԳՆ–ի դիմաց` ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալվածների ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Իմ տղան սովորում է այդ երեխաների հետ, նրանք մեծացել են աչքիս առաջ, նրանք որևէ կապ ու որևէ առնչություն Գևորգ Գևորգյանի, որևէ կուսակցության, պատգամավորի, պաշտոնատար անձի կամ ընդդիմության ներկայացուցչի հետ երբևէ չեն ունեցել»,- նշել է նա:

Նշենք, որ այս պահին ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում եկեղեցու բակում ձերբակալված դպրոցականների դասընկերները, ուսուցիչները:

Հիշեցնենք, որ երեկ՝ Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագը դեռ չէր ավարտվել ու Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց, մի երիտասարդ փորձեց հարվածել նրան: Միջադեպից հետո վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ ձերբակալվեցին: