Foto

Իրանը թիրախավորել է Օմանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը

Իրանի զինված ուժերը հայտարարել են Օմանի Սալալա նավահանգստում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակում գործելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարիի հայտարարությանը։

Նշվում է, որ նավահանգիստը տեղակայված է Իսլամական Հանրապետության ափերից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա։«2026 թվականի մարտի 28-ի վաղ առավոտյան ԱՄՆ բանակին պատկանող աջակցության նավը Օմանի Սալալա նավահանգստում դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի թիրախը»,-ասել է նա։  Խոսնակը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիայում գտնվող «Փրինս Սուլթան» ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ ոչնչացված ամերիկյան լիցքավորման ինքնաթիռների թիվը հասել է երկուսի։