Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել, Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունն աղետ է բերել ՀՀ-ի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»,- ասել է նա։









