Foto

Խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խիստ հակահարված կհասցնի իրանական ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորողներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը չի իրականացնում կանխարգելիչ հարձակումներ, բայց մենք խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,-գրել է Իրանի նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ։  «Տարածաշրջանի երկրներին․ եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից»,-շեշտել է Փեզեշքիանը։