ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին․
«Սա արդար պայքար է՝ հանուն մեր երեխաների և թոռների համար խաղաղ, ազատ ու անվտանգ կյանքի։ Մեր ժողովրդի սուրբ, պատմական իրավունքի»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև շնորհավորել է Ռոսգվարդիայի բոլոր աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նա նշել է, որ գերատեսչությունը գոյության 10 տարիների ընթացքում մշտապես ավելացրել է օպերատիվ և մարտական ներուժը, դարձել է անվտանգության համակարգի հուսալի օղակ:









