Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 180/27 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արամայիս Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Ելֆիտան Դ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամայիս Բ․-ի ուղևոր 33-ամյա Նարինե Ն․-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Խաչատրյանը և Տարոն Ստեփանյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։









