Foto

Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Նրա խոսքով` սա ակնառու օրինակ է, թե ինչպես է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։

Խոսելով ներքին շուկաների պաշտպանության մասին՝ Գրիգորյանը շեշտել է, որ դրանց համակարգված մոնիտորինգը թույլ է տալիս ոչ միայն արագ բացահայտել ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև արդյունավետ միջոցառումներ մշակել ներքին շուկան պաշտպանելու և հայրենական արտադրողներին աջակցելու համար։