ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել՝ վարչական տույժից հետո:
Փոխադարձ հայհոյանքներից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու քաղաքացու: Նրանցից Միքայել Մարգարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Երեկ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսվեց փողոցում, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվեց խոսել Մարգարյանի հետ:









