Foto

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն․ Քրիստինե Վարդանյան

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ի պատասխան այն հարցին, թե «Ուժեղ Հայաստանից» հայտարարել են, որ բացառում են Քոչարյանի հետ համագործակցությունը․ արդյո՞ք իրենք պատրաստ են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի օգտին։

«ՀՀ-ում, այո՛, պետք է իշխանության գա մարդ, ով ամենից շատ քվեն է ստացել ժողովրդի կողմից։ Մենք չենք առաջնորդվելու, որ պարտադիր մեր թեկնածուն առաջադրվի»,- ասաց նա։