Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «X» սոցիալական ցանցում արած գրառմամբ անդրադարձել է Իսրայելի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած դիրքորոշմանը:
«Գնահատանքի է արժանի Թուրքիայի Հանրապետության նախագահ, իմ սիրելի եղբայր, պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած վճռական դիրքորոշումն ագրեսիվ սիոնիստական ռեժիմին դատապարտելու հարցում։ Եղբայրական թուրք ժողովուրդը երկար տարիներ կարևոր դեր է ստանձնել իսլամական ումմայի հետ համերաշխության գործում։ Այս պատվավոր ուղին աստվածային շնորհով միասին շարունակելու ենք»,-ասել է նա:
Իր հերթին Էրդողանը մարտի 25-ի կառավարության նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան այն հազվադեպ երկրներից է, որը կարողանում է «ճիշտը ճիշտ, սխալը սխալ» անվանել։ Նա ընդգծել է, որ Իրանի դեմ Իսրայելի ճնշումներից հետո սկսված գործընթացում Թուրքիան հանդես է գալիս որպես «իրավիճակը ճիշտ գնահատող պետություն»։









