Foto

ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության համագործակցության հարցն է քննարկվել

Այսօր «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել եմ պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- հայտնել է նա։