ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը այժմ հնարավորություն ունի գործարք կնքելու, սակայն դա կախված է հենց իրենցից․ «Նրանք բառացիորեն աղերսում են համաձայնության համար»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա նախարարների կաբինետի նիստ է հրավիրել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է․
«Մենք փոքր շրջանցիկ մանևր ենք իրականացրել — սա երկար չի տևի, շուտով ամեն ինչ կավարտվի»։
Պենտագոնը ոչնչացրել է մոտ 90% արձակման կայաններ և, հավանաբար, ավելի քան 90% իրանական հրթիռներ։
Եթե Թեհրանը ԱՄՆ-ի հետ «ճիշտ գործարք» կնքի, ապա Հորմուզի նեղուցը բաց կլինի նավարկության համար։
Վաշինգտոնը սկզբում Իրանի դեմ գործողության համար նախատեսել էր 4-6 շաբաթ, սակայն այն ընթանում է «ժամանակացույցից առաջ»։
Իրանի դեմ գործողությունը դարձել է ՆԱՏՕ-ի պատրաստակամության փորձություն՝ աջակցելու ԱՄՆ-ին, և Վաշինգտոնը հիասթափված է արդյունքներից։
Մեծ Բրիտանիան չի ցանկացել ներգրավվել այս գործընթացում, «և մենք էլ չենք ուզում ներգրավվել նրանց պատերազմներում։ Մեծ Բրիտանիայի ավիակիրները խաղալիքներ են՝ համեմատած այն բանի հետ, ինչ ունենք մենք»։
Տեսանյութը՝ հղմամբ։









