Foto

Բահրեյնը հայտնում է, որ իրանական հարձակման հետևանքով ԱՄԷ-ի զինվոր է զոհվել

Բահրեյնի իշխանությունները հայտնում են, որ իրանական հարձակման հետևանքով զոհվել է Արաբական Միացյալ Էմիրությունների զինծառայող։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Times of Israel-ը, Բահրեյնի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄԷ-ի զինվորը զոհվել է Բահրեյնի զինված ուժերի հետ միասին իրանական հարձակումները հետ մղելու ընթացքում։

Նշվում է նաև, որ բախումների հետևանքով վիրավորվել են Բահրեյնի և ԱՄԷ-ի մի քանի զինծառայողներ։