Foto

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկում են Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։

«Պարսից ծոցում Իրանի խոշորագույն արաբ հարևանները դիտարկում են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին միանալու հնարավորությունը և կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարված հասցնի նրանց կրիտիկական ենթակառուցվածքին»,- նշվում է հրապարակման մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։