Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Սա էլ մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, և դրա մասին այնքան են խոսել, որ կարծես թուղթ է դարձել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․
«Հիմա այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ են անում։ Եթե իսկապես վերլուծության շնորքն ունի, կգնա՞ր Արցախում կասե՞ր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ լավ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,- ընդգծել է նա։









