Մենք կարող ենք ունենալ նախընտրական ճնշումներ, ընդդիմադիր տեղական շատ առաջնորդներ կարող են բանտարկվել, բայց ընտրական շրջանը արդար է, արդար է եղել մինչև այս։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։
«Իրական քաղաքական գործչի ուժը նրանում է, որ նա կարողանա տեսնել իր անձնական շահերից վեր։ Եթե դուք ցանկանում եք ունենալ երկիր, պետություն, որն ունի ինստիտուցիոնալ հիմք, ոչ թե ձեր կամքը, իմ կամքը, որ ոչ թե յուրաքանչյուր պետական առաջնորդ բանտարկվի ապագայում, դուք պետք է չանեք այն, ինչ նա է արել: Մենք դա չենք անի։
Սա է իրական քաղաքական գործչի ուժը՝ դա չանել, ստեղծել իրական, երկարաժամկետ, կայուն ժողովրդավարական երկիր՝ այնպիսի ինստիտուտներով, որոնք գործում են անկախ ղեկավարների փոփոխությունից, և ինստիտուտներ, որոնք աշխատում են՝ անկախ նրանից, թե ով է կառավարիչը կամ ով է վարչապետը։
Եվ մեզ համար շատ կարևոր է սահմանել Հայաստանում երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում»,- ասել է նա։









