Foto

Մոհամմեդ Բաքիր Զուլքադերը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Մոհամմեդ Բաքիր Զուլքադերը նշանակվել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։  Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 17-ի գիշերը հարվածել է տեղակայման այն վայրին, որտեղ այդ պահին եղել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։