Foto

Փաշինյանը կոմունիստական առաջնորդի պես կենտրոնացնում է իշխանությունն իր ձեռքերում. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում ասել է, որ իր հորեղբայրը՝ կուսակցության առաջնորդ ու խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, կարող էր թողնել քաղաքականությունը, ինչի արդյունքում նրան իշխանությունները հանգիստ կթողնեին, սակայն վերջինս որոշել է պայքարել իր արժեքների համար ու թույլ չտալ երկիրը վերածել Ադրբեջանի։

«Մենք (Կարապետյանների ընտանիքը – խմբ.) վստահ ենք մեր արժեքների հարցում, մենք պաշտպանում ենք դրանք։ Մեզ աջակցում են մարդիկ, այդ իսկ պատճառով չենք զգում քաղաքական բռնաճնշումների հետևանքները», – ասել է նա։

Նաուֆալի այն հարցին, եթե Սամվել Կարապետյանը որոշեր դուրս գալ քաղաքականությունից, արդյո՞ք նրան ազատ կարձակեին և հանգիստ կթողնեին, Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Այո’, բայց նա հրաժարվել է։ Մենք չենք ուզում այնպիսի ավտորիտար ռեժիմ, ինչպես Ադրբեջանում է։ Փաշինյանը կենտրոնացնում է իր ձեռքերում իշխանությունն այնպես, ինչպես կոմունիստական որևիցե առաջնորդ՝ չունենալով իհարկե կոմունիստական հայացքներ։ Նրա կուսակցության վերահսկողության տակ է էներգետիկան, փոստը։ Մեր երկրի պատմության մեջ նման բան չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։