Foto

Փարպի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Մարտի 24-ին, ժամը 11։28-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մուղնի թաղամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փարպի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ 

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։50-ին, մարվել՝ 11։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։