Foto

Ապրել նույն տանը, բայց ոչ նույն հնարավորություններով

«Լոգանքի օրը ծնողներս պետք է պատրաստ լինեն, որովհետև ես մենակ չեմ կարող լոգանք ընդունել… Եթե տունը մի քիչ ինձ հարմար լինի, ես ինքս ինձշատ ավելի քիչ սահմանափակված կզգամ»։

Այս խոսքերի մեջ մեկ մարդու պատմություն չէմիայն․ սա մի համակարգային իրականություն է, որըհաճախ մնում է անտեսանելի, որովհետև տեղի է ունենում տան դռնից ներս։

Տարիներ շարունակ «մատչելիություն» ասելիս մենքպատկերացնում ենք փողոց, թեքահարթակ, հանրային տրանսպորտ, պետական շենք, սակայնհետազոտությունը մեկ անգամ ևս փաստում է, որմատչելիության ամենաառաջին խնդիրը հաճախտանն է․ եթե տունը ֆունկցիոնալ չէ, արտաքինմիջավայրի բարելավումը կարող է պարզապեսչհասնել մարդուն։

Երբ միջավայրը սահմանում է հնարավորության սահմանը

Ժամանակակից հաշմանդամության իրավունքահենմոդելը վաղուց դուրս է եկել «բժշկական խնդրի» նեղշրջանակից։ Միջազգայինքաղաքականություններում առանցքային է դարձելֆունկցիոնալության և միջավայրի փոխազդեցությանտրամաբանությունը․ մարդուն սահմանափակում է ոչ այնքան իր վիճակը, որքանանհամապատասխան միջավայրը։

«Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում Սյունիքիերեք՝ Սիսիան, Գորիս և Կապան համայնքներումիրականացված հետազոտությունը և դրաընթացքում կատարված 122 տնայցերն այստեսությունը վերածում են շատ կոնկրետիրականության։ Դիտարկումները ցույց են տալիս, որմիջավայրային սահմանափակումների մեծ մասըսկսվում է բնակարանի ներսում՝ մուտքից, սանհանգույցից, ներքին տեղաշարժից։ Սանշանակում է, որ բազմաթիվ դեպքերում մարդըկարող է ունենալ կրթվելու, աշխատելու կամհամայնքային կյանքին մասնակցելու ներուժ, սակայն ֆիզիկական միջավայրը փաստացի«փակում է» այդ հնարավորությունները։

Տարիքային բաշխումն էլ է խոսուն․ խնդիրըկենտրոնացած չէ մեկ խմբի վրա։ Այն ուղեկցում է մարդուն կյանքի տարբեր փուլերում։ Այս փաստըքաղաքական հստակ հետևություն ունի․ տնայինմիջավայրի անհարմարեցվածությունը պետք է դիտարկել որպես կյանքի ցիկլային ռիսկ, ոչ թեառանձին սոցիալական դեպք։

Մուտքը՝ որպես մասնակցության իրականսահման

Հետազոտության ամենակոշտ ազդակներից մեկըվերաբերում է հենց բնակարանի մուտքին։ Տվյալներըցույց են տալիս, որ հատկապես հենաշարժողականխնդիր ունեցող անձանց զգալի մասը չիկարողանում ինքնուրույն դուրս գալ տնից․ երեքհամայնքների կտրվածքով մոտ 60 տոկոսի համարդա հնարավոր է միայն օգնությամբ։

Փորձագիտական տեսանկյունից սա չափազանցկարևոր ցուցանիշ է։ Այն փաստացի սահմանում է մասնակցության «ֆիզիկական շեմը»․

● եթե մարդը չի կարողանում դուրս գալ տնից,

● նա չի կարող լիարժեք օգտվել կրթությունից,

● առողջապահական ծառայություններից,

● աշխատանքի հնարավորություններից,

● համայնքային կյանքից։

 

Այս պայմաններում արտաքին միջավայրի նույնիսկորակյալ բարելավումները կորցնում են իրենցիրական ազդեցության զգալի մասը։

Իրականացված հետազտության ընթացքումհազվադեպ չէր իրավիճակը, երբ մարդը ամիսներովչէր լքել իր տունը՝ ոչ թե առողջական վիճակի, այլհենց մուտքի անհարմար լինելու պատճառով։ 

Տան ներսում ձևավորվող կախվածությանմեխանիզմը

Դաշտային տվյալները ցույց են տալիս նաևներտնային խոչընդոտների կայուն պատկեր՝

● սանհանգույցների սահմանափակհասանելիություն,

● սենյակների մասնակի օգտագործելիություն,

● անվտանգ տեղաշարժի խոչընդոտներ,

● ֆունկցիոնալ կարիքներին չհամապատասխանողպլանավորում։

Այս պայմաններում մարդը ֆիզիկապես բնակվում է իր տանը, սակայն գործնականում չի կարողանումիրականացնել առօրյա հիմնականգործողությունները առանց օգնության։ Այստեղ է սկսվում կախվածության աստիճանականխորացումը։

Սոցիալական քաղաքականության փորձը ցույց է տալիս հստակ օրինաչափություն․ նույնիսկ փոքրմիջավայրային խոչընդոտները ժամանակիընթացքում բերում են մարդու ինքնուրույնությաննվազման, դրա հետևանքով աճում է խնամքի բեռը, խորանում է սոցիալական մեկուսացումը, և ի վերջոավելանում են նաև պետական ծախսերը։

Սյունիքի տվյալները ցույց են տալիս, որ այս շղթանարդեն ակտիվ փուլում է բազմաթիվ ընտանիքներիհամար։

Ինչու՞ է կարևոր սկսել հենց տնայինպայմաններից

Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Էստոնիայի փորձիհամադրությունը ցույց է տալիս մի կարևորօրինաչափություն․ այն երկրներում, որտեղ տնայինպայմանների հարմարեցումը վաղ փուլումինտեգրվել է սոցիալական քաղաքականության մեջ, նկատվում է երեք համակարգային արդյունք՝

1. նվազում է ինստիտուցիոնալ խնամքիպահանջարկը,

2. երկարաձգվում է անկախ կյանքի տևողությունը,

3. կրճատվում են առողջապահական և խնամքիերկարաժամկետ ծախսերը։

Այս մոդելներում հարմարեցումը դիտարկվում է ոչ թեորպես շինարարական միջամտություն, այլ որպեսֆունկցիոնալ անկախության գործիք։

Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են ապաինստիտուցիոնալացմանփուլում, քանի որ տնային միջավայրիանհարմարեցվածությունը հաճախ դառնում է ընտանիքից դուրս խնամքի հիմնական«անտեսանելի» պատճառներից մեկը։

Հայաստանի համար հիմնականքաղաքական ազդակը

Սյունիքի տվյալների և միջազգային փորձիհամադրությունը բացահայտում է նաև մեկխորքային թյուրըմբռնում, որը երկար տարիներձևավորել է մոտեցումները Հայաստանում։ Տարածված կարծիք կա, թե տնային պայմաններիհարմարեցումը վերաբերում է բացառապեսհենաշարժողական կամ «տեսանելի» ֆիզիկականհաշմանդամություն ունեցող անձանց։ Իրականումտվյալները ցույց են տալիս, որ սա չափազանց նեղպատկերացում է։

 

Տնային միջավայրի անհամապատասխանությունըկարող է լրջորեն սահմանափակել նաև այլ խմբերի։ Օրինակ՝

● տեսողության խնդիրներ ունեցող անձի համարվտանգավոր լուսավորությունն ու տարածականկազմակերպումը բարձրացնում ենվնասվածքների ռիսկը,

● լսողության խնդիրերի դեպքում ձայնայինազդանշանների բացակայությունը ստեղծում է անվտանգության խնդիրներ,

● զարգացման կամ մտավորառանձնահատկություններ ունեցող երեխաներիհամար չկառուցված միջավայրը խորացնում է ինքնասպասարկման դժվարությունները,

● հոգեկան առողջության խնդիրների դեպքումմիջավայրային գերծանրաբեռնվածությունըկարող է ուժեղացնել կախվածությունը,

● տարեցների համար նույնիսկ փոքրխոչընդոտները բազմապատկում են ընկնելուվտանգը։

Սյունիքի տվյալներն էլ են սա հաստատում․ տնայինհարմարեցման կարիքը ունի բազմագործոն բնույթ և չի սահմանափակվում մեկ խմբով։ Սա նշանակում է, որ քաղաքականությունը, որը հարմարեցումըդիտարկում է միայն ֆիզիկական մատչելիությաննեղ շրջանակում, արդեն չի համապատասխանումիրական պահանջարկին։

Այս տեսանկյունից Հայաստանի հիմնականմարտահրավերը միայն տեխնիկական չէ։ Ավելիխորքային խնդիր է միասնական, կանխատեսելի և մասշտաբավորվող ծառայության մոդելիբացակայությունը, որը կհենվի ֆունկցիոնալկարիքների վրա և կապահովի հավասարհասանելիություն համայնքների միջև։

Վերջաբան

Եթե մենք շարունակենք մատչելիությունը չափելմիայն դրսում՝ առանց տուն մտնելու, շատմարդկանց համար «մատչելի քաղաքը» կմնահեռավոր գաղափար։ Իսկ եթե սկսենք շեմից ներս՝ ապա մի փոքր, ճիշտ նախագծված հարմարեցումըկարող է բացել  ամենամեծ դուռը՝ դեպի անկախկյանք և դեպի նույն հնարավորությունները, որոնքարդեն գոյություն ունեն տան շեմից դուրս։

 

ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ

«Իմ հարմար տունը» ծրագրի հետազոտող-վերլուծաբան,

Սոցիալական ծառայությունների փորձագետ

 

***

Սույն հոդվածը պատրաստվել է «Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»և «Դարման» ՀԿ-ների կողմից: «Իմ հարմար տունը» ծրագիրը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կոմղմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչ է: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»և «Դարման» ՀԿ-ները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները: