Նեթանյահուին ասել են, որ այլևս չհարձակվի նավթագազային օբյեկտների վրա։ Նա այլևս դա չի անի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ չի եղել «Հարավային Պարս» հանքավայրին Իսրայելի հարվածի նախապատրաստությունից:
«Իսրայելը, վրդովված Մերձավոր Արևելքի իրադարձություններից, հարված է հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրին: Հարձակումը տեղի է ունեցել միայն սահմանափակ հատվածում, ընդ որում՝ Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել դրա նախապատրաստման մասին, իսկ Քաթարը որևէ առնչություն չի ունեցել միջադեպին և չի կասկածել դրա մասին։
Իսրայելն այլևս չի հարձակվի այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Պարս» հանքավայրի վրա, եթե միայն Իրանը չդիմի անմիտ քայլի և չհարձակվի միանգամայն անմեղ երկրի, տվյալ դեպքում՝ Քաթարի վրա։
Այդ դեպքում ԱՄՆ-ը՝ Իսրայելի օգնությամբ կամ առանց դրա ու նրա համաձայնության, զանգվածային պայթյուն կիրականացնի ողջ «Հարավային Պարս» գազային հանքավայրում այնպիսի հզորությամբ, որպիսին Իրանը դեռ չի տեսել։
Ես չեմ ցանկանում արտոնել բռնության և ավերածությունների նման մակարդակ՝ Իրանի ապագայի համար երկարաժամկետ հետևանքների պատճառով, բայց եթե քաթարական հեղուկ բնական գազի վրա կրկին հարձակում լինի, ես առանց վարանելու միջոցներ կձեռնարկեմ»,- հայտարարել է նա։









