Այսօր Երևանում Ռուսական տանը տեղի ունեցավ համաժողով «ԲՐԻԿՍ+ երկրների համագործակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում» խորագրով միջոցառում, որը միավորում էր տարբեր ոլորտների փորձագետների՝ միջազգային հարաբերություններից մինչև տեխնիկական գիտություններ:
Քննարկման առանցքում BRICS+ երկրներում և դրանից դուրս ատոմային էներգետիկայի զարգացման գործնական և ռազմավարական ասպեկտներն էին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը նշել է, որ ակտիվորեն քննարկում են Հայաստանի Հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունները, և Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս բարձր մակարդակով, բոլոր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, հայ գործընկերներին ապահովել ատոմային գեներացիայով՝ պահպանելով անվտանգության չափանիշները և բնապահպանական նորմերը։
Երևանում Ռուսական տան փոխտնօրեն Եկատերինա Անդրեևան նշել է, որ էներգետիկայի հարցերն այսօր առանձնահատուկ նշանակություն են ստանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների ֆոնին:
Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ:









